Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:33 08-02-2024

Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ մեքենայիս հրկիզման մասով շատ եք հարցնում, ասեմ.

1. Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել)

2. Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում

3. Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք և որոնք փորձում են նման բարքեր բերեն Հայաստան (Սիվիլնեթի ծեծված լրագրողը վկա)

4. Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր