Ներքին 1 տարի առաջ - 15:43 26-04-2025

Ազգային արժանապատվությունը մեզ համար շատ-շատ կարևոր պետք է լինի․ Մենուա Սողոմոնյան

Պետականության բացակայությն պայմաններում մեր վրիժառուները՝ Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արտաշես Գևորգյանը, Արամ Երկանյանը և մյուսները Հայոց ցեղասպանությն կազմակերպիչներին մահվան դատապարտեցին։ Մենք այստեղ ենք, որ ոչ միայն ոգեկոչենք հայ վրիժառուներին, այլև ցույց տանք, որ ազգային արժանապատվությունը մեզ համար շատ-շատ կարևոր պետք է լինի։ Այս մասին այսօր, ապրիլի 26-ին ասաց «Հայաքվե» ազգային քաղաքական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ Նեմեսիս հուշարձանը կոլեկտիվ հիշողությունը պահպանում է ու թարմ պահում։

«Սպանության հետ կապված չէ մեր միջոցառումը։ Մեր միջոցառումը նրա հետ է կապված, որ յուրաքանչյուր հայի մոտ անձնական արժանապատվությունից զատ՝ բարձր պետք է լինի ազգային արժանաատվությունը։ Եթե այդպես լինի, ապա մենք չենք ունենա այնխնդիրները, որոնք այսօր ունենք»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, «Հայաքվե» ազգային քաղաքական միավորումը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի մոտ կազմակերպվել էր ազգային վիրժառուների հիշատակի ոգեկոչման արարողություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան