Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 25-06-2024

«Ըստ էության»․ 3-գլխանի դևին հաղթելու համար կազմակերպվածության շատ բարձր մակարդակ է անհրաժեշտ. Մենուա Սողոմոնյան

«Մեր պայքարը շատ կազմակերպված ուժի հետ է։ Նրա թիկունքին կանգնած են Անկարան ու Բաքուն և բոլոր միջոցներով նրան աջակցում են։ Հետևաբար այս երեք գլխանի դևին հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ կազմակերպվածության շատ բարձր մակարդակ՝ գործողությունների սինքրոնացմամբ»,- Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի եթերում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հարցին՝ ինչի՞ մասին է վկայում շարժման կազմակերպած հանրահավաքների ժամանակ ոստիկանական մեծածավալ ուժերի կուտակումը, Սողոմոնյանը պատասխանեց. «Երկիրը դարձնում են ոստիկանապետություն»։

Խոսելով Տավուշը հանուն հայրենիքի շարժման հաջողության հասնելու հնարավորությունների մասին՝ Սողոմոնյանը նկատեց, որ եթե այս փուլում շարժումը դեռ ցանկալի արդյունքի չի հասել, ապա պետք չէ մտածել, որ շարժումը մարում է։

«Այս շարժումը նախորդ բոլոր շարժումներից շահեկանորեն տարբերվում է։ Առաջին հերթին առաջնորդության հարցը լուծված է։ Կա առաջնորդ, որը ընդունելի է հանրության համար»,- ասաց նա։

Սողոմոնյանի գնահատմամբ՝ աշխարհի տարբեր երկրներ, ամեն մեկն իր ձևով և իր չափով օգտվում է Հայաստանի ներկայիս իրավիճակից։

«Աշխարհակարգի այս դինամիկ տուրբուլենտ պայմաններում աշխարհին, միջազգային տարբեր խաղացողներին դեռևս ձեռնտու է Հայաստանը տեսնել որպես, ներողություն եմ խնդրում՝ «սատկած էշ, որի նալերը կարելի է քաշել»»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի