Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:36 03-12-2024

Արարատ Միրզոյանի ելույթը, կարելի է ասել, մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի 23-րդ նստաշրջանին, ընդ որում՝ առաջին անգամ՝ ՀՀ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը վավերացնելուց հետո։

Ելույթը, կարելի է ասել, մեզ ուղղակիորեն վերաբերող ոչնչի մասին էր։ Այնտեղ ո՛չ Հայոց ցեղասպանության մասին կար մեկ բառ անգամ հիշատակում, ո՛չ էլ մեկ տարի առաջ հարյուր հազարից ավելի արցախցիների բնաջնջման սպառնալիքի ներքո բռնագաղթի ենթարկելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին։

Հիշեցնենք, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու ժամանակ բարձրագոչ հայտարարում էին, թե դրանով պատասխանատվության են հրավիրելու Ադրբեջանի պաշտոնատար ու զինվորական անձանց, ովքեր կատարել են մարդկության դեմ ուղղված, ցեղասպանության և պատերազմական հանցագործություններ։ Վավերացումը տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 3-ին, որից հետո և մինչ օրս Հայաստանի կողմից ՄՔԴ դիմելու որևէ դեպքի մասին անձամբ տեղյակ չեմ։ Դե իսկ հայ-ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնատար անձանց շփումների ջերմությունը, ինչպես, օրինակ՝ Կազանում այս տարվա հոկտեմբերին տեղի ունեցածն էր, ուղիղ հակառակի վկայությունն է․․․մեղմ ասած»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար