Ներքին 4 տարի առաջ - 11:06 21-05-2022

Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա. փաստաբան

Քիչ առաջ տեսակցում էի սուտ ցուցմունքի հիման վրա, արտակարգ դատարանի կողմից և առանց որոշման կալանավորված Իգոր Խաչատուրովին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Քիչ առաջ տեսակցում էի սուտ ցուցմունքի հիման վրա, արտակարգ դատարանի կողմից և առանց որոշման կալանավորված Իգոր Խաչատուրովին։

Հիշեցնեմ, որ Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա, ինչի փուչիկ լինելը հաստատվում է բազմաթիվ տեսանյութերով։

Նշեմ, որ այս «ցուցմունք» հնարողները, դրանք տեսուչին հրամցնող պետերը, կալանք նախաձեռնողները ու տվողները, այս ամենի հետ առնչվածները արդեն իսկ բացահայտվել են ու հերթով անդրադառնալու եմ բոլորին։

Այժմ ներկայացնեմ սուտ ցուցմունք տվող մեր ոստիկան Արսենին։ Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում Արսեն։

Իգորը մի բան խնդրեց փոխանցեմ` «Ով զադնի դնի նիկոլ ա, թշնամին ծնկի կգա…»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը