Արտաքին 4 տարի առաջ - 12:45 28-01-2022

Զելենսկիի ներկայացուցիչը մտացածին է անվանել Բայդենի հետ վիճաբանությունը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկիի բանակցությունների բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը, որն այժմ հրապարակվում է սոցցանցերում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Ջո Բայդենի միջև բանակցությունների բովանդակության մասին՝ իբր Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցչին հղումով։ Այս հաղորդագրությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա:

Նիկիֆորովը հավելել է, որ ճիշտ տեղեկատվություն է տրամադրվել Վաշինգտոնի և Կիևի պաշտոնական հաղորդագրություններում։ Մնացած ամեն ինչը ենթադրություններ են և շահարկում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իբր Զելենսկիի հետ զրույցի ժամանակ Բայդենը զգուշացրել է իր զրուցակցին, որ ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա «գրեթե անխուսափելի է», և Կիևը պետք է «պատրաստվի հարվածի», իսկ Ուկրաինայի մայրաքաղաքն իբր «կարող է թալանվել ռուսական զորքերի կողմից»: Սպիտակ տունն արդեն հերքել է այս տեղեկությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում