Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:55 20-05-2022

Ընդդիմադիրները պահանջում են հետ կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաները։ Նրանք այժմ «Մարիոթ» հյուրանոցի մոտ են՝ պահանջելով հետ կանչել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլ Թրեյսին։ Հյուրանոցի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Նշենք, որ Marriott Armenia Hotel-ում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողով, որտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակից շարժվեց դեպի նախագահական ՝ Բաղրամյան 26, որտեղ Լիտվայի նախագահությունը պաշտոնական այցով հանդիպման էր։
Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր