Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:12 19-05-2022

Նախկին թաղապետը խնդրել էր` ինձ աշխատանքից չհեռացնի. զոհվածի այրին նոր աշխատանք է փնտրում

Ավան վարչական շրջանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը և տեղակալ Արսեն Հովհաննիսյանը ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրուն՝ Լիաննա Աղաջանյանին։ Լիաննան նշում է, որ փնտրում է աշխատանք, որպեսզի կարողանա վճարել տան վարձը և պահել երեխաներին։

Oragir.news-ի հետ զրույցում տիկին Աղաջանյանն ասաց,որ աշխատանքից ազատման դիմումն արդեն ստորագրվել է։ Նրա խոսքով` նախկին թաղապետի հետ աշխատանքային խնդիրներ չեն եղել. «Ո՛չ, երբեք, ավելին ասեմ՝ պարոն Դանիելյանը ազատվելուց հետո խնդրել է նոր թաղապետին՝ ինձ աշխատանքից չհեռացնի»։ Ըստ նրա` քաղաքապետարանում տեղյակ են դեպքին. «Խնդիրը Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, վստահ եմ՝ այն լուծում կստանա»։

Տիկինը սպասում է աշխատանքի առաջարկների, դեռևս անգործ է։ Մենք տեղեկություն ունեինք, որ բացի նրանից՝ այլ աշխատակիցներ ևս ազատվել են աշխատանքից, մեր զրուցակիցը, անդրադառնալով դրան, նշեց, որ այս մասով ոչինչ չգիտի։ Երևանի քաղաքապետարանից մեզ միայն փոխանցեցին` դեպքին տեղյակ են։ Փորձեցինք կապ հաստատել նորանշանակ թաղապետի հետ, ընդունարանի աշխատակիցն ասաց, թե պարոն Հակոբյանը մինչև օրվա վերջ զբաղված է լինելու։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։