Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:06 16-05-2022

Աբովյան-Արզնի խճուղում ավտովթար է տեղի ունեցել․ shamshyan.com

Այսօր ՝ մայիսի 16-ին, ճանապարհի մարդաբոյ փոսերի պատճառով, որոնք լցված են եղել անձրևաջրերով, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աբովյան-Արզնի խճուղի՝ ժողովրդին հայտնի տուբդիսպանսերի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 27-ամյա Գոռ Ավագյանի վարած Kia մակնիշի, 34-ամյա Արշակ Ապրեսյանի վարած Volkswagen Touareg մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Վրույր Պետրոսյանի վարած «SAV» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է shamshyan.com, վթարի հետևանքով Գ. Ավագյանը մարմնական վնասվածքներոսվ օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Սերգեյ Քոչարյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղել են մարդաբոյ փոսերը, որոնք լցված են եղել անձրևաջրերով և բեռնատարը բախվել է Touareg-ին, Touareg-ն էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել Kia-ին:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին