Ներքին 4 տարի առաջ - 09:22 16-05-2022

Երևանում քաղաքացուց գողացել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով:

Այդ օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ, 61-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ մայիսի 6-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Ա.-ն համատեղ բնակվել է իր տանը, որի ժամանակ էլ մահճակալի տակ գտնվող իր պայուսակից գողացել է «Բայկալ-442» տիպի ատրճանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Արթուր Ա.-ն հայտնել է նաև, որ ատրճանակը լիցքավորված է եղել 4 հատ 9մմ տրամաչափի փամփուշտով և պայուսակում, բացի ատրճանակից, եղել են նաև ոսկյա վզնոց և թևնոց:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գեղամ Ա.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արթուր Ա.-ն ատրճանակը ստացել է որպես պարգև՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում