Ներքին 2 տարի առաջ - 14:30 30-04-2024

«Բարդիներ» ռեստորանում հրազենային վնասվածք ստացած տղամարդը մահացել է. հայտնաբերվել է ատրճանակը. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 29-ին Երևանում հնչած կրակոցի փաստով:

Այդ օրը՝ ժամը 19:45-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքեվ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ազատ Տոնապետյանն է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճում գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրից:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Տոնապետյանը, նրա որդին՝ Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Կարեն Տոնապետյանը, Երևանում հաշվառված 59-ամյա Արման Հովակիմյանը, ԱՄՆ քաղաքացի 35-ամյա Տիգրան Սիլահը և Երևանում հաշվառված 33-ամյա Սուրեն Հովսեփյանը ժամանել են Հրազդանի կիրճում գործող «Բարդիներ» ռեստորանային համալիր՝ ընթրելու:

Ընթրելու ընթացքում Ա. Հովակիմյանը իր պայուսակից հանել և աջ ձեռքի մեջ է պահել իրեն պատկանող ատրճանակը, ինչից էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ պատահական արձակել է կրակոց, վնասել իր ձախ ձեռքը, և որովայնի շրջանում վիրավորում պատճառել Ազատ Տոնապետյանին:

Նա իր որդու «Ford» մակնիշի ավտոմեքենայով վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, վիրավորը մահացել է:

Ատրճանակը նա ստացել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ որպես պարգևատրություն՝ մարտական ատրճանակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում