Ներքին 4 տարի առաջ - 18:11 12-05-2022

Երեկ երեկոյան կրակոցներ կային. Վարդենիսում իրավիճակը լարված է

Մի քանի օր է` Գեղարքունիքի սահմանում հակառակորդը ակտիվացել է։

Օրեր առաջ կրակել էին Սոթքի հանքավայրի ուղղությամբ, մեկ աշխատակից վիրավորել էր։

Երեկ էլ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ զինվոր է զոհվել. «Մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»։

Oragir.news-ին Վարդենիս խոշորացված համայնքի Գեղամաբակ վարչական բնակավայրի բնակիչներից փոխանցեցին, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Երեկ երեկոյան էլի կրակոցներ կային։ Ասեմ, որ մի քանի շտապօգնության մեքենաներ են կանգնած։ Զինվորականների շարք կա»։

Այս հարցի վերաբերյալ փորձեցինք զրուցել Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանի հետ։ Վերջինս ասաց, որ Երեւանում ցույցերի է մասնացում, տեղյակ չէ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը