Ներքին 4 տարի առաջ - 13:02 30-12-2021

Լարված իրավիճակ Վարդենիսում՝ ավագանու նիստին ընդառաջ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանու անդրանիկ նիստից առաջ այսօր թեժ վիճաբանություն եղավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, համայնքապետի պաշտոնակատար Արամ Մելքոնյանի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջև։

Ավագանու առաջին նիստում պետք է ընտրվեր Վարդենիսի քաղաքապետը։ Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Մելքոնյանը պահանջեց, որպեսզի Կարեն Մկրտչյանը նիստին չմասնակցի, մասակցի միայն քվեարկությանը։

«Մենք կիսելու ոչինչ չունենք, ես այստեղ 3 տարի աշխատել եմ, ու բոլորն էլ գիտեն, որ իմ աշխատանքի հիմքում ընկած են մաքրությունն ու անաչառությունը։ Այստեղ կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ ոչ պատշաճ կերպով են դրսևորել իրենց»,- ասաց Արամ Մելքոնյանը և հայտնեց, որ նկատի ուներ հենց Կարեն Մկրտչյանին, որը մինչ այս աշխատել է համայնքապետարանում։

Նա պնդեց, որ մարդը պետք է արժանի լինի մասնակցելու նիստին, համայնքի կառավարման աշխատանքներին։

Քիչ անց Վարդենիսի քաղաքապետի պաշտոնակատարը պահանջեց նաև, որպեսզի Մկրչտյանը լքի համայնքապետարանի շենքը, ինչի պատճառով «Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամները բարկացան ու քաշքշուկ սկսվեց։ Միջադեպին խառնվեցին ոստիկանության աշխատակիցները։

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդպես էլ չհասկացան, թե միջադեպի պատճառն ինչն էր։

«Մեզ համար անսպասելի էր այստեղ կատարվածը։ Հարցրեք, թե ինչի համար հարձակվեց էս մարդու վրա (նկատի ունի Կարեն Մկրտչյանին,- խմբ.)»,- նշեց ավագանու անդամներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում