Ներքին 2 տարի առաջ - 10:28 05-12-2023

Չափդ ճանաչի, ա՛յ տղա. լարված իրավիճակ՝ Ալավերդու ավագանու նիստում

Այսօր վաղ առավոտյան Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցության անդամները և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ոստիկանների ուղեկցությամբ մտել են համայնքապետարանի շենք և համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու օրակարգով նիստ են հրավիրել։

Միաժամանակ ոստիկանները թույլ չեն տալիս ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին ներս մտնել շենք: Իրավիճակը համայնքապետարանում լարվել է, հրմշտոց է սկսվել ընդդիմության ներկայացուցիչների և ոստիկանների միջև։ Արկադի Թամազյանը ոստիկաններին փորձում էր հասկացնել, որ ինքը գործող համայնքապետն է և իրավունք ունի մտնել դահլիճ, սակայն ոստիկանները անդրդվելի էին, անգամ ուժի գործադրմամբ տարածքից հեռացրին Մեսրոպ Առաքելյանին։

«Ավագանու ապօրինի նիստ է տեղի ունենում, ամոթ ձեզ, ժողովուրդ»,- դիմելով իրավապահներին՝ ասաց Թամազյանը։

Մանրամսները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան