Մամուլ 4 տարի առաջ - 08:39 06-05-2022

ՀՀ նախագահն արձագանքել է ընդդիմության պայքարին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 17-ից Երեւանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, եւ արդեն չորս օր է՝ առավոտից մինչեւ կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի եւ Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»:

Թերեւս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետեւում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ եւ հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․

Ձեզ գուցե հետաքրքրի