Ներքին 3 տարի առաջ - 14:01 15-03-2023

Ժաննա Անդրեասյանը հերիք չի նախարար է, մի հատ էլ Մանկավարժականի խորհրդի նախագահն է, համ էլ էստեղի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է․ Ակոպյան

Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը ժողովից հետո, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով իրավիճակը, ասաց, որ առավոտյան ստացել է նամակը, որտեղ իրեն առաջարկել են պրոռեկտորի պարտականությունները կատարել.

«Նամակի համաձայն ինձ առաջարկում են էս պահին պրոռեկտորի պարականություն կատարեմ։ Ժամը 4-ին Գիտական խորհրդի նիստ հրավիրեմ, որպեսզի ներկայացնեն իրենց կողմից նշանակված նոր ժամանակավիր պաշտոնակատրին։

Բնականաբար, ես իրավունք չունեմ մեկ օրվա մեջ Գիտական նիստ գումարելու, ցավում եմ, նախարարությունը չգիտի դրա մասին։

Ստացանք բոթը, երկու որոշում նաև կից, որ նախընտրել են ժամանակավոր խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին, որը իրավունք չունի ուղղակի. հերիք չի նախարարն է, մի հատ էլ համ Մանկավարժականի խորհրդի նախագահն է, համ էստեղ հոգաբարձուների խորհրդի նախագահ է։

Երկրորդ որոշամաբ Դավիթ Գյուրջինյանին նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար։ Իմ կողմից մինչև այսօր հարգված լեզվաբան է, բայց էսօրվանից հետո, թե ինքը ինչի է էս ամեն ինչի մեջ մտել, ինչի է վարկաբեկում իր անունը, իր նախկինում ապրածը՝ չգիտեմ։

Սա հակասահմանադրական քայլ է, որովհետև սահմանադրության համաձայն բուհերը ինքնավար են, ակադեմիական ազատություն ունեն և նման որոշումներ չի կարելի կատարել, դրսից կապ չունեցող մարդիկ որոշում կայացնեն, ընտրեն ժամանակավոր պաշտոնակատար։

5 ամիսա մեր համալսարանը ապրում է ապօրինությունների շրջանակներում։ Երեք հոգով կայացնում են բուհի ճակատագիր, ցույց տալով, որ ամեն ինչի վրա իրենք ուղղակի թքած ունեն, իրենք ինչ կուզեն՝ կանեն։ Կբերենք էն մարդուն՝ ում ուզում ենք, կապ չունի՝ կոլեկտիվը ուզումա-չի ուզում։

Մենք էլ ասում ենք, որ սա ապօրինի որոշում է, բնականաբար, բողոքարկելու ենք այս որոշման նկատմամբ, որովհետև իրենք Սահմանադրություն են խախտել սրանով»։

Ակոպյանը նաև ասաց, որ ուզում են իր անունը վարկաբեկել, թե ցանկանում է ռեկտոր դառնալ․
«Ես իրենց պաշտոնապես ասում եմ, որ օրը իրանք կգան պաշտոնապես կանցկացնեն ընտրություն, նորմալ, օրինական ռեկտոր կունենա համալսարանը, ես դիմում կգրեմ, էս համալսարանից առհավետ կգնամ, թող իրենք չմտածեն, թե սա իմ անձի համարա, սա արդարության համար կռիվ է»։

Հիշեցնենք, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը պարտվել էր ընտրություներում, սակայն նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ուսանողները դեմ են Դավիթ Գյուրջինյանի նշանակմանը, նրանք դասադուլ են հայտարարել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը