Ներքին 3 տարի առաջ - 00:43 08-03-2023

Մենք ընտրում ենք զիջում, բայց միշտ ստանում ենք համ զիջում, համ պատերազմ. Զուրաբյան

«Ես համարում եմ, որ բանակցությունների ընթացքը շատ սխալ է գնում, մենք անընդհատ ինչ-որ զիջումների մեջ ենք, ընդ որում մեզ անընդհատ դնում են այդ վիճակի մեջ, որ կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի խոսքով՝ մենք ամեն անգամ ընտրում ենք զիջումը, բայց ստանում ենք և՛ զիջում, և՛ պատերազմ. «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ արցախահայությունը չի ուզում դառնալ Ադրբեջանի պետության մաս։ Ադրբեջանն էլ բնականաբար համաձայն չի լինի, որ Արցախը ձեռք բերի անկախ կամ կիսանկախ կարգավիճակ։ Առանց որևէ բան ստանալու եթե գնում Պրահայում ստորագրում է մի համաձայնագիր, որով ինքն արդեն համաձայնվում է կարգավորել լեռնային ղարաբաղի հակամարտությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա, սա նշանակում է, որ ՀՀ-ն իրեն խաղից դուրս է համարում իրեն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր