Արտաքին 4 տարի առաջ - 09:12 04-05-2022

Ռուսաստանը խուսափեց դեֆոլտից. Bloomberg

Ներդրողները, որոնք գումար էին ներդրել ռուսական պարտատոմսերում, սկսել են վճարումներ ստանալ, գրում է Bloomberg-ը։ Սա նշանակում է, որ մայիսի 4-ին Ռուսաստանում դեֆոլտ չի հայտարարվի. երկրին այդ վիճակում հայտնվելուց ընդամենը 11 ժամ էր բաժանում։
Քլիրինգային կենտրոնները ստացել և մշակել են 2022 և 2042 թվականներին մարվող եվրապարտատոմսերի երկու թողարկումների վճարումները, գրում է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գումարներն արդեն սկսել են նստել բանկային հաշիվներին։ Խոսքն, ընդհանուր առմամբ, 650 մլն դոլարի մասին է։ Ռուսաստանը դեռ ապրիլի սկզբին պետք է վճարումներ կատարեր իր պարտատոմսերի գծով, սակայն այդ միջոցների փոխանցումը սառեցվել էր արտասահմանյան թղթակից բանկի կողմից։ Այդ ժամանակ Reuters-ը գրել էր, որ ֆիննախը փորձել էր վճարումներ կատարել Ռուսաստանի սառեցված պահուստներից։
ԱՄՆ իշխանությունները հաշվարկել էին, որ պարտատոմսերի գծով վճարումները հնարավոր են միայն արտարժութային եկամուտներից կամ երկրում մնացած պահուստներից։ Արդյունքում ՌԴ ֆիննախը փոխանցումներ է կատարել ռուբլով։ Ընդ որում, օտարերկրյա ներդրողները դժվար թե կարողանային օգտագործել այդ գումարները, քանի որ դրանք փոխանցվել էին ռուսական բանկերի հատուկ հաշիվներին, որոնց հետ կապված գումարների դուրսբերման սահմանափակումներ է գործում։ Վարկանիշային գործակալությունները գտնում էին, որ Ռուսաստանը չի կարողացել կատարել այդ վճարումները։ Ապրիլի 4-ից մինչև մայիս 4-ը, մեկ ամսվա ընթացքում, երկիրը պետք է ճանապարհ գտներ դրանք մարելու համար: Bloomberg-ը գրում է, որ Ռուսաստանը դեֆոլտից խուսափելու համար օգտագործել է ներքին պահուստները:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան