Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:53 02-05-2022

Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը մայիսի 2-ին հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022 թ. մայիսի 2-ին հեռախոսազրույցի միջոցով բանակցություններ են կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև: Բանակցությունների շրջանակում քննարկվել են Ուկրաինայում ընթացող իրավիճակը, ինչպես նաև հումանիտար հարցեր»,- նշել է գերատեսչությունը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր