Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:16 23-04-2022

Այսօրվա ջահերով երթը մեր հարատևության ապացույցն է. Տարոն Տոնոյան

Ավանդական դարձած «Զարթի՛ր, լաո» ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից ժամը 19:15-ին։ Oragir.news-ի հետ զրույցում ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն ասաց, որ այս տարվա ջահերով երթի խորհուրդը միասնականությունն է, ոտքի կանգնելն է, ընկած չմնալն է։

«Այսօրվա ջահերով երթը մեր հարատևության ապացույցն է։ Մենք չենք հանդուրժելու, մենք մեր հայրենիքը ոտատակ չենք տալու։ Մենք կարող ենք․ թեև սխալվել ենք, բայց սխալը մեր շտկում ենք, ոտքի ենք կանգնում, պահելու ենք մեր հայրենիքը և զարգացնելու ենք։ Ապագան այս երիտասարդությունով է, ովքեր արհետսավարժ ու պրոֆեսիոնալ են։ Մենք պետք է կարողանանք համոզել միջազգային հանրությանը, որ Թուրքիան դեռ չի հատուցել իր մեղքերի համար և մեզ այսօր նոր ցեղասպանության է մատնում՝ արդեն 21-րդ դարի ոգով Արցախ ու ՀՀ դատարկելով ու հուսալքություն առաջացնելով։ Ովքեր չեն ապրում մեկ օրվա կյանքով ու մտածում են ապագա սերունդի մասին, մեզանով պետք է վերընձյուղեն մեր հաղթանակները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը