Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:59 21-04-2022

Դու մեզ մատաղացու գառ ես դարձրել, Փաշինյա՛ն, դու՛. Ավետիք Չալաբյան

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։

«5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն Ազատության հրապարակում հայտարարեց, որ Արցախի զինված ուժերին պետք է ոտքի հանել, որպեսզի չկարողանա Փաշինյանը այն հանձնել թշնամուն։ «Մենք թույլ չենք տալու, որ ռուսական զորակազմն Արցախից դուրս գա։ Հիմա կան մարդիկ, ովքեր նստած սպասում են, որ ՌԴ-ն պարտվի Ուկրաինային, մենք դա թույլ չենք տալու, որ ռուսներն Արցախից դուրս գան և մենք մնանք միայնակ։ Դա Արցախը հանձնելու ուղիղ ճանապարհն է, որը մենք թույլ չենք տալու»։

Անդրադառնալով Փաշինյանի վերջին ելույթին՝ ասաց, որ խոսում էր մատաղացու գառի մասին։

«Դու մեզ մատաղացու գառ ես դարձրել, դու՛։ Ինչքան ուզում ես ուժեղին շողոքորթի, ինչքան ուզում ես ասա, որ հետը հարց չունես, միևնույն է, ինքը քո հետ հարց կունենա։ Եթե բանակին տեր կանգնենք, ապա բանակն էլ մեզ տեր կկանգնի։ Նույնիսկ եթե բանտերում հայտնվենք, մենք մեր երկրի անվտանգությունը պահելու ենք հնարավոր բոլոր միջոցներով՝ աջակցելով, տեխնիկա տալով, և ամեն բան անելով։ Մենք պետք է բացենք խաղաղության իրական դարաշրջան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին