Ներքին 4 տարի առաջ - 11:33 20-04-2022

Գիշերն Ազատության հրապարակում խաղաղ չի անցել

Oragir.news-ի տեղեկություններով՝ գիշերն Ազատության հրապարակում խաղաղ չի անցել: Մասնավորապես, 3 անձ հարբած վիճակում մոտեցել են նստացույց անողներին և հայհոյախառն արտահայտություններով ռեպլիկներ հնչեցրել ներկաների հասցեին, փորձել են ծեծկռտուք հրահրել, սակայն նստացույցի մասնակիցներից մեկը մեզ ասաց, որ ոստիկանները բավականին արագ արձագանքել են և այդ անձանց հեռացրել են Ազատության հրապարակից:

Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին՝ ժամը 4-ի սահմաններում:

Ամենից շատ դիտված