Արտաքին 4 տարի առաջ - 20:35 19-04-2022

Պաշտոնական այցով Թբիլիսիում է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Սահիբա Գաֆարովային դիմավորել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Ադրբեջանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Արչիլ Թալակվաձեն։

Այցի շրջանակում Սահիբա Գաֆարովան հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Տեղի է ունեցել նաև Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Ես շատ գոհ եմ Վրաստան իմ այցից։ Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են և ռազմավարական գործընկերներ։ Այս բարեկամությունը հիմնված է պատմության վրա»,- ասել է Գաֆարովան Պապուաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Վրացական խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկել ենք տարածաշրջանում առկա խնդիրները և ստեղծված իրավիճակը, երկրների միջև հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև ամենօրյա շփումների և հաճախակի այցելությունների անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական հարաբերությունները բարեկամության կամուրջ են երկրների միջև։ Մենք խոսել ենք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների եռակողմ ձևաչափի աշխատանքի կարևորության և անհրաժեշտության մասին»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը:

Շալվա Պապուաշվիլին իր հերթին նշել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ այցը խորհրդանշական է, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

«Վրաստանը և Ադրբեջանը միշտ կարևոր դեր են խաղացել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, մենք համաձայն ենք, որ երկու երկրները պետք է օգտագործեն այս պատմական դերը՝ համատեղ և ավելի մեծ ջանքերով նպաստելու խաղաղությանն ու կայունությանն ի շահ մեր երկրների, մեր ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի»,- ասել է Պապուաշվիլին մամուլի ասուլիսում։

Նա շնորհակալություն է հայտնել Սահիբա Գաֆարովային այցի և համագործակցության պատրաստակամության համար։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում