Արտաքին 4 տարի առաջ - 09:05 19-04-2022

Ռուսական զորքերը սկսեցին մարտը Դոնբասի համար. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 54-րդ օրվան հաջորդած տեսաուղերձում հաստատել է, որ Ռուսաստանը սկսել է Դոնբասի համար մարտը։
«Այժմ կարող ենք փաստել, որ ռուսական զորքերը սկսել են Դոնբասի ճակատամարտը, որին վաղուց էին պատրաստվում։ Այժմ ռուսական բանակի գերակշռող մասը մասնակցում է այս հարձակմանը։ Ինչքան էլ նրանք մեծաթիվ լինեն՝ մենք պաշտպանվելու ենք։ Մենք դա անելու ենք ամեն օր։ Մենք ուկրաինական ոչինչ չենք տա, ուրիշինն էլ՝ մեզ պետք չէ»,- ասել է նա։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ «սկսվել է պատերազմի երկրորդ փուլը» և կոչ է արել հավատալ Ուկրաինայի զինված ուժերին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է