Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 27-06-2025

Վեհարանի վրա գրոհը ձախողվեց, Փաշինյանը պարտվեց մարտը

Արդեն մեկ ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը բացել է կաթողիկոսափոխության թեման։ Պարբերաբար գրառում է անում, Գարեգին Բ-ից պահանջում ազատել վեհարանը։ Հունիսի 26-ին լուր տարածվեց, թե երեկոյան Նիկոլ Փաշինյանի կազմած խմբերը պաստառներով և լոզունգներով ներխուժելու են Մայր Աթոռի տարածք, փորձ է ձերբակալել կաթողիկոսին ու ակտիվ եկեղեցականներին: Այսօր՝ հունիսի 27-ին, ԱԱԾ-ականները ներխուժեցին վեհարան և փորձեցին բերման ենթարկեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանին։

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։

Ուշագրավ է, որ Բագրատ Սրբազանի ձերբակալության ժամանակ հանրային այսպիսի մեծ ընդվզում չեղավ։ Վեհարանի մոտ հավաքված հանրությունը փորձում էր թույլ չտալ, որ բերման ենթարկվի Միքայել Սրբազանը։ Տպավորություն էր, թե Աջապահյանի կալանքն ավելի անթույլատրելի է, քան Բագրատ Սրբազանինը։ Սակայն այս երկու դրվագների միջև էական տարբերություն կա։

Բագրատ Սրբազանի ծառայությունը սառեցված է։ Նա փաստացի՝ զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Աջապահյանը Շիրակի թեմի գործող առաջնորդն է, հոգևոր ծառայության մեջ է լիարժեք։ Բագրատ Սրբազանը հանդես էր գալիս որպես քաղաքական առաջնորդ, նրա շուրջ էին համախմբվում նույնիսկ քաղաքական որոշ ուժեր։ Իսկ Միքայել Սրբազանը երբեմն հանդես է գալիս իշխանությունների հասցեին քննադատություններով։ Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին իր կեցավայրից, իսկ Շիրակի թեմի առաջնորդին՝ վեհարանից, պատկերավոր ասած՝ եկեղեցու միջնաբերդից։

ԱԱԾ-ի ներխուժումը վեհարան արդեն մեծ մտահոգություն առաջացրեց, կասկած ծնվեց, թե վաղն էլ կարող են նույն կերպ ներխուժել ու բերման ենթարկել Գարեգին Բ-ին։ Հոգևորականների, Գարեգին Բ-ի աջակիցների, նրանց սատարող քաղաքացիների մտահոգությունն, այսպիսով՝ հիմնավոր է։ Եվ թեև Միքայել Սրբազանը խիզախորեն պատրաստ էր հետևել իրավապահներին և ներկայանալ ՔԿ, սակայն այս ամենն ու առաջին հերթին ժողովրդի խնդրանքը հաշվի առնելով, մնաց վեհարանում։

Կարճ ասած՝ հունիսի 27-ը ռուբիկոնն էր, որը Նիկոլ Փաշինյանն անցավ։ Այսպիսով՝ ապացուցվեց, որ վեհարանն ազատելու գործողությունը հանրային լուրջ դիմադրության է արժանանալու։ Ապացուցվեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը եկեղեցու տարածքում անզոր են, եկեղեցին հանրային մեծ աջակցություն ունի, հավատացյալ համայնքը ցանկության պարագայում կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Այսօրվա հանրային ընդվզումը Փաշինյանի պարտությունն էր, որը տեղի ունեցավ նրա սխալի պատճառով։ Սա առաջին լուրջ մարտն էր, որը Փաշինյանը տանուլ տվեց։ Սակայն նա, հավանաբար՝ չի նահանջի։ Առաջիկա տարին նա, պատկերավոր ասած՝ կմնա վեհարանի դարպասների առաջ։ Իսկ ժողովուրդն էլ կանգնած կմնա դարպասի մյուս կողմում։

Լավատեսորեն ենթադրելի է, որ այս պայքարում կձևավորվի քրիստոնեական արժեքներով առաջնորդվող կուսակցություն, որը կմիավորի եկեղեցու պաշտպաններին ու կմասնակցի 2026-ի ընտրություններին։ Եթե այս քաղաքական ուժը անկախության ու ժողովրդավարության ջատագով լինի, ստանա կաթողիկոսի, հոգևորականության օրհնությունը, խոստանա, որ Հայաստանը դուրս է բերելու ռուսական ազդեցության գոտուց, ապա չի բացառվում, որ նույնիսկ կհաղթի, իսկ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը կշարունակի որպես ընդդիմադիր պատգամավոր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին