Ներքին 4 տարի առաջ - 15:08 18-04-2022

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, ապրիլի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մարզերում ապրիլի 18-ի ցերեկը, ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենից շատ դիտված