Ներքին 4 տարի առաջ - 12:06 11-04-2022

Տավուշի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի 17.15 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 12-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Տավուշի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մանրամասնելով, որ դադարեցվել է Նոյեմբերյան համայնքի Ջուջևան, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար գյուղական համայնքների գազասպառողների և «Ամուր սահման» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված