Ներքին 4 տարի առաջ - 23:29 10-04-2022

Ողբերգական դեպք Երևանում. քաղաքացին զիպլայնից վայր է ընկել և մահացել

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել:

Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև պարեկները:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

Ամենից շատ դիտված