Ներքին 4 տարի առաջ - 12:38 08-04-2022

Ավանի սկանդալային փոխթաղապետն աշխատանքից ազատվել է օրենքի խախտումով


Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը ազատվեց աշխատանքից։ Քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավար Լևոն Սարդարյանը, Oragir.news-ի հարցին ի պատասխան, ասաց, որ Ներսես Պողոսյանի դիմումը արդեն ստորագրվել է։

Ներսես Պողոսյանը ազատման դիմում էր ներկայացրել երեկ, իսկ Աշխատանքային օրենսգիրքը պահանջում է, որ դիմումը ստորագրվի այն ներկայացնելուց 3 օր հետո՝ նկատի ունենալով, որ դիմումատուն կարող է մտափոխվել և հրաժարվել դիմումից։

Սարդարյանին հարցրինք՝ Աշխատանքային օրենսգրքի խախտում չէ՞ ժամանակից շուտ դիմուը ստորագրել․ «3-օրյա ժամկետն աշխատում է, եթե ազատման համար օր նշված չէ: Այս դեպքում այլ ընթացակարգ է, որովհետև Պողոսյանը դիմումի մեջ հստակ նշել է, որ ամսի 8-ով ազատվում է աշխատանքից»։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի