Միտք 4 տարի առաջ - 16:37 07-04-2022

Մշուշոտ ակնարկներ Բրյուսելից...

Ստորև ներկայացվելիք դիտարկման շարժառիթը Հայաստանի գլխին կուտակված սև ամպերն են, նպատակը՝ դեռևս չախտահարված, սև ու սպիտակի չերկփեղկված, իրապես հայրենասեր ուժերին մեկտեղելու, մոտեցող խորշակներին համատեղ ուժերով ինչ-որ կերպ դիմակայելու փորձը, եթե կուզեք՝ այդ կապակցությամբ հնչեցվող կոչնակը:

Ստեղծված իրավիճակն առավել քան մտահոգիչ է, ապագան՝ առավել քան անորոշ: Առավել քան համոզված եմ. առկա իրավիճակը շատերի մեջ հայկական բազկի հզորության հանդեպ կարոտ ու հոգեվարքի մեջ հայտնված «էլչիբեյան Ադրբեջանին» առնչվող հուշեր է արթնացնում: Այս մասին հիշատակեցի ամենևին էլ ոչ պատահաբար:

Ըստ իս, Ադրբեջանում հրատարակվող «Зеркало» պարբերականում տարիներ առաջ հրապարակված՝ «Պատերազմ, որ տանուլ տվեցինք» հոդվածում խիստ ուշագրավ վերլուծություն է դառը պարտությունից հետո երկտակված Ադրբեջանի ապաքինման և Արցախյան վերջին պատերազմում նրա տոնած հաղթանակի ու դրան հաջորդած «հաջողությունների» ապահովման դեղատոմսը: Վերլուծություն, որն արվել էր ադրբեջանցիների փոխարեն՝ ադրբեջանցիների համար, ու ամենևին էլ կապ չունի, թե որ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից: Հոդվածում նշվում էր, որ Ադրբեջանում ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում, մինչ Սուրաթ Հուսեյնովը գլխավորում էր Աբուլֆազ Էլչիբեյի դեմ ուղղված ապստամբությունը, նույն այդ ընթացքում հայերը, օգտվելով երկրում ստեղծված խառնակ իրավիճակից, ինժեներաշինարարական աշխատանքներ էին իրականացնում ու ռազմական ենթակառուցվածքներ ստեղծում: Ու, ով զարմանք, նույն վերլուծության մեջ խոսվում էր հայերիս ականջը շոյող մի իրողության մասին, այն մասին, որ էքստրեմալ իրավիճակներում դրսևորվող վարքի օրենքներով, Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիներն իրենց պահել են վերջին քոչվորի պես, մինչդեռ հայերը հաղթել են, քանի որ պաշտպանել են իրենց հող-հայրենին... Այսպիսի բաներ:

Զարմանք ու տարակուսանք հարուցելով հանդերձ, ամեն ինչ ընդունելի կլիներ նաև հայ ընթերցողի համար, եթե չլիներ վերլուծականն ամփոփող հուշում-դեղատոմսը: Վերլուծաբանը, նկատելով, որ չկան հավերժ հաղթողներ ու պարտվողներ, ու այդ կապակցությամբ վկայաբերելով ժամանակ առ ժամանակ Գերմանիային և Ֆրանսիային անցած Էլզասի և Լոթարինգիայի պատմությունը, վերլուծությունն ավարտում էր Պետրոս Մեծի ուսանելի պատմությամբ, ով բաժակ է բարձրացրել ու, ի դեմս պատերազմում պարտված շվեդ մարշալների, խմել իր իսկ ուսուցիչների կենացը...

Դա իսկապես սթափության կոչող հրապարակում էր, շառաչուն ապտակ՝ մեր ազգային արժանապատվությանն ու նաև շիփ-շիտակ զրույցի հրավեր՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառահետևանքային կապերի մասին:

Հենց այդպիսի մի վերլուծություն էլ մեզ է անհրաժեշտ, որն էլ, ըստ էության, կնախանշի փրկության ելքերն ու դրան միտված տրամաբանական գործողությունների ճանապարհային քարտեզը: Այս կամ այն երկրի «պոլիտբյուրոյին» վստահելու կամ նրանց «բարձր դռները» մաշելու փոխարեն...



Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»