Ներքին 4 տարի առաջ - 16:29 01-04-2022

Հավանաբար հաջորդ ընտրությունների համար են պատրաստվում. Չեխովի դպրոցի տնօրենի համար ակցիա՝ քաղաքապետարանում

Չեխովի անվան թիվ 5 հիմնական դպրոցում այսօր դասադուլ և բողոքի ակցիա էին իրականացնում դպրոցի աշակերտները և նրանց ծնողները։ Բանն այն է, որ ուսուցչական, աշակերտական և ծնողական համայնքը դժգոհում է, որ քաղաքապետարանը դպրոցում տնօրեն է նշանակել Տիգրան Ավինյանի ընկերոջ կնոջը, այնինչ իրենց արդեն նախկին տնօրենը, գրեթե բոլորի խոսքով, միշտ բարձր է պահել դպրոցի բարի համբավը։ Ծնողները, աշակերտներն ու ուսուցչական կազմը դպրոցում ակցիա անելուց անմիջապես հետո բողոքի ակցիան շարունակեցին քաղաքապետարանում։

Ծնողներից մեկն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան են իմացել, որ քաղաքապետարանը որոշում է ընդունել միանգամից դպրոցի նոր տնօրեն նշանակել, ուստի որոշել են ինքնաբուխ բողոքի ակցիա կազմակերպել։ Քաղաքապետարանի մոտ աշակերտներն ու ծնողները վանկարկում էին՝ «Մելքոնյան»։ Ծնողների և աշակերտների խոսքով, ունեն դպրոցի տնօրենի իրենց թեկնածուն, ով լավ կատարել է իր բոլոր պարտականությունները. «Ուսումնական տարվա վերջում բերել դրսից ինչ-որ մեկին են նշանակել տնօրեն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք. դա հասկանալի չէ։ Դպրոցում մի քանի փուլով անցկացվել են ընտրություններ, ուսուցչական և ծնողական համայնքը ընտրել է մեր ներսի թեկնածուին։ Մեր թեկնածուն հավաքել է 5 ձայն, իսկ դրսից եկած թեկնածուն քաղաքապետարանի կողմից հավաքել է 4 ձայն։ Այսօր ծնողների և ուսուցիչների միակ ցանկությունն այն է, որ պահենք առողջ մթնոլորտ դպրոցում»։

«Դպրոցի հետ կապ չունեցող տնօրեն է։ Ակնհայտ է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, նա Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է։ Հավանաբար հաջորդ ընտրությունների համար են պատրաստվում»,- ասացին նրանք։

Ծնողներն ու աշակերտները, փոխքաղաքապետի որոշմամբ, հինգական հոգով մտել են քաղաքապետարան՝ խոսելու փոխքաղաքապետի հետ և ընդհանուր հայտարարի գալու նրա հետ։ Պարզ երևում է, որ ինչ-որ բան այստեղ այն չէ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի