Ներքին 2 տարի առաջ - 11:00 19-02-2024

Ծեծի ենթարկված երեխայի առողջական վիճակը լավ է, նա դպրոց է հաճախում․ Չեխովի դպրոցի տնօրեն

Շուրջ 2 շաբաթ առաջ՝ փետրվարի 6-ին, Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում աշակերտների միջև վիճաբանությունն ավարտվել էր ծեծկռտուքով, աշակերտներից մեկը գլխի հատվածի վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։
Կատարվածի վերաբերյալ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Oragir.News-ը Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Դիանա Մինասյանից նախ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է աշակերտի առողջական վիճակը․

«Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան դպրոց է հաճախում։ Հանդիպել ենք աշակերտների հետ, բացատրել ենք, որ բռնություն գործադրելն անթույլատրելի է, հոգեբանն էլ է խոսել նրանց հետ, որպեսզի բացառենք նման դեպքերը դպրոցում։ Պատճառը վիրավորանքն է եղել»։

Դիտարկմանը, որ մեղադրանքները ուղղվում են դպրոցի տնօրենին և ուսուցիչներին, որ անմիջապես չեն կանխել վիճաբանությունը, ինչի հետևանքով աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, տնօրենը հակադարձեց՝ ասելով, որ հենց ուսուցիչներն են կանխել վիճաբանությունը․

«Առաջին անգամ եմ լսում մեղադրանքների հետ կապված, որովհետև ընդամենը 1 հարված է եղել, և ուսուցչական անձնակազմը կարողացել է դա կանխել։ Այնպես չէ, որ բազմաթիվ հարվածներ են հասցվել։ Ուսուցչական անձնակազմը կանխել է վիճաբանությունը և անմիջապես հրահանգել են շտապօգնություն կանչեն՝ տեսնելով, որ երեխայի գլխին է եղել հարվածը։ Շտապօգնությունը կանչելուց հետո նաև ոստիկանական բաժանմունքից են եկել աշխատակիցներ, իրականացրել են իրենց աշխատանքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի