Ներքին 4 տարի առաջ - 11:25 31-03-2022

21 նոր դեպք, 2 մահ․ Covid-19

Հայաստանում մարտի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 519 դեպք, որից 409 հազար 987-ը`առողջացած, 8613-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2243 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 108 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 975 հազար 223-ի:


Ամենից շատ դիտված