Ներքին 4 տարի առաջ - 12:08 27-03-2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 14 դեպք

Հայաստանում մարտի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 458 դեպք, որից 409 հազար 790-ը`առողջացման, 8610-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությանից այս պահին փաստացի բուժում է ստանում 2383 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 1790 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, առողջացել է 33 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 966 հազար 388-ի:

Ամենից շատ դիտված