Ներքին 4 տարի առաջ - 11:51 25-03-2022

Ինչ վիճակ է Խրամորթում. մանրամասնում է համայնքապետը

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Լարված իրավիճակ էր նաեւ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։

Oragir.news-ի հետ զրույցում գյուղապետ Զորիկ Աբրահամյանն խոսելով գյուղում տիրող իրավիճակի մասին` ասաց, որ այս պահին հանգիստ է.
«Հանգիստ ա ամեն ինչ, լարվածություն չկա այս պահին»։
Հարցին, թե կրակոցներ հնչո՞ւմ են, նշեց` ոչ, գիշերն էլ կրակոցներ չեն հնչել։ Նա նաեւ նշեց, որ հակառակորդի կողմից առաջխաղացում չի եղել։ Աբրահամյանի խոսքով` գյուղից կանայք եւ երեխաները շարունակում են տարհանված մնալ. «Նրանք ժամանակավոր տարհանվել են»։
Գյուղապետը ռուս խաղաղապահների գործողությունների մասին հարցերի չպատասխանեց, ապա նշեց, որ զբաղված է։ Նշենք, Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան