Միտք 4 տարի առաջ - 11:16 25-03-2022

Ողբալի իրավիճակում ենք, կամ՝ շուտով նորից կարձանագրեն, որ հերթական տարածքը հանձնեցին

Ադրբեջանը երեկ հերթական սադրանքի է դիմել։ Մինչ Նիկոլ Փաշինյանը ճառ էր ասում կառավարության նիստին, ադրբեջանական կողմը Արցախում հերթական առաջխաղացմանն էր նախապատրաստվում։ Մի քանի ժամ անց լսվեց ձայնը՝ ադրբեջանցիները մտել ու առանց մեկ կրակոցի գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, որը Խրամորթ գյուղի հարևանությամբ է գտնվում։ Գյուղի թիկունքին Քարագլուխ կոչվող բարձունքն է։ Ադրբեջանցիների նպատակը, ըստ ամենայնի, հենց այդ բարձունքը գրավելն է, որ ոչ միայն Փառուխը, այլև ողջ Ասկերանի շրջանը վերցնեն իրենց վերահսկողության տակ, իսկ հետո էլ՝ գրավեն։ Ասում են՝ ռուս խաղաղապահներն են հանձնել գյուղը, թշնամին էլ եկել ու գյուղի բնակչությանը հարկադրել է՝ զենքերը վայր դնել, եթե ունեն, ու սուսուփուս հեռանալ գյուղից։

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահ Ալիևը «խաղաղության դարաշրջանում» դիմում այդպիսի ոչ խաղաղասիրական քայլերի։ Պարզ պատճառով՝ Նիկոլ Փաշինյանը չի բավարարում իր՝ Ալիևի պահանջները, նա շտապում է, ուզում է օր առաջ Արցախի խնդիրը «լուծած» լինել։ Իսկ լուծելը նրա համար այն է, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում և ամբողջությամբ այն հանձնի իրեն։ Ու քանի որ Հայաստանի վարչապետը պարբերաբար ձգձգում է «հանձնումը», փորձում է դրանից ինչ-որ բան շահած դուրս գալ, որ այստեղ՝ իր ներքին լսարանին էլ կերակրելու բան ունենա, Ալիևը բարկանում է ու ամեն անգամ մի գյուղ, մի դիրք, մի բարձունք այդպես՝ կրակոցով կամ, հիմնականում, առանց կրակոցի գալիս վերցնում է։ Այսպես որ շարունակվի, նա մի քանի ամսում Արցախի հարցն այդպես՝ գյուղ առ գյուղ, բարձունք առ բարձունք գրավելով «կլուծի», էլ Փաշինյանի հետ բանակցելու, սակարկելու կարիք էլ չի լինի։ Չէ՞ որ նա մաս-մաս տալիս է Արցախը, էլ ի՞նչ իմաստ ունի գնալ բանակցել պարտված ղեկավարի հետ, որ նա էլ դեռ իր կողմից պահանջներ ու նախապայմաններ առաջ քաշի։

Հայաստանի ու Արցախի իշխանությունները, ռուս խաղաղապահների «լուռ աջակցությամբ», հեշտությամբ հանձնում են ու հանձնվում՝ առանց պայքարելու իրենց գյուղի, իրենց հող ու ջրի համար։ Արցախցին ցանկանում է պայքարել, ասում է՝ զենք տվեք, որ կռվեմ, իմ տունը պաշտպանեմ, բայց իշխանությունները չեն տալիս։ Նրանք միայն հայտարարությունների մակարդակով են իրենց պայքարն ու «անհնազանդությունը» արտահայտում։ Այսինքն՝ անում են այն, ինչ համարյա ընդդիմությունն է անում։ Ուղղակի ընդդիմությունը ձեռքի հետ էլ մի երկու «քֆուր» է տալիս՝ հիմնականում անհասցե, ոչ անվանական, որպեսզի քրեական հետապնդման չենթարկվեն։ Ընդդիմադիրները սկզբում բողոքում-աղմկում են, թե հասեք՝ հերթական տարածքն են հանձնում այս իշխանությունները, հետո, երբ արդեն վերջնական հանձնում-վերջացնում են, վեր են կենում ու արձանագրում են, որ այս իշխանությունները հերթական տարածքը հանձնեցին թշնամուն։ Հետո նոր տարածքներ կհանձնեն, ու ընդդիմությունը նորից նույնը կանի՝ կբողոքի, կաղմկի, հետո կարձանագրի, որ այս մի տարածքն էլ հանձնեցին։ Այդպես՝ մինչև Երևան։ Իրականում իրավիճակն առավել քան ողբերգական է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ