Ներքին 4 տարի առաջ - 00:18 25-03-2022

Խոշոր ավտոթվար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

Մարտի 23-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Գեղամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան