Ներքին 4 տարի առաջ - 00:42 24-03-2022

«Ստեփանավան» բժշկական կենտրոնում քաղաքացին բժիշկների ներկայությամբ ինքնավնասում է կատարել

Մարտի 21-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություններ է ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Գագիկ Գյոզալյանը խոչընդոտել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատանքը, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նա ալկոհոլի ազդեցության տակ իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, ցուցաբերել է ագրեսիվ պահվածք, մոտ 30 րոպե անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել բուժաշխատողների նկատմամբ, խանգարել բուժաշխատողների բնականոն աշխատանքը:

Ըստ կայքի՝ Գ. Գյոզալյանը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «ցնորա-զառանցանքային համախտանիշ, խրոնիկ ալկոհոլիզմ 2-րդ աստիճան» ախտորոշմամբ, իսկ այդ օրը «Ստեփանավան» բժշկական կենտրոնում բժիշկների ներկայությամբ ինքնավնասում է կատարել: Այդ մասին ոստիկաններին հայտնել են նշված բժշկական կենտրոնից:

Գ. Գյոզալյանը ոստիկանության Ստեփանավանի բաժնից բաց է թողնվել:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան