Ներքին 4 տարի առաջ - 00:30 24-03-2022

Ինչ աշխատանքներ է կատարել կադաստրը 2021 թ․

Այսօր Հ1-ի եթերում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց կադաստրի կատարած աշխատանքները 2021թ. ընթացքում:

Թովմասյանը ասաց, որ ամենակարևոր և հիմնական բարեփոխումները իրավական բարեփոխումներն են:

«Ըստ էության՝ 2021թ. ընթացքում մենք շարունակել ենք մեր բռնած ռազմավարությունը, ըստ որի՝ կադաստրի կոմիտեն տանում ենք ամբողջական թվայնացման և դիմումների մուտքերի էլեկտրոնային համակարգերի ներդրման: Ունեցել ենք նաև իրավական ամբողջական փոփոխություններ, որոնք վերաբերվել են «Գնահատման մասին» օրենքին, փոփոխության է ենթարկվել «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքը, ընդունել ենք Կառավարության նոր որոշում՝ կադաստրային քարտեզներում տեղ գտած քարտեզների ուղղման կարգին վերաբերող»,- ասաց Թովմասյանը:

Խոսելով առցանց ծառայությունների ներդրման մասին՝ Թովմասյանը նշեց, որ նոր էլեկտրոնային համակարգերը նախատեսված են ինչպես մասնագետների, այնպես էլ քաղաքացիների համար․ «Իրավական դաշտի այս փոփոխությունները հանգեցնելու են նրան, որ քաղաքացիները քիչ թուղթ ներկայացնեն, ավելի քիչ ժամանակ ծախսեն կադաստրի կոմիտեի գրասենյակներ այցելելու վրա»:

Փոփոխություններից ամենակարևորը, ըստ Թովմասյանի, «Գույքի գրանցման մասին» օրենքն է:

«Հայաստանում այս դաշտը ոչ այդքան կանոնակարգված էր, որովհետև առկա էր միայն «Անշարժ գույքի գրանցման մասին» օրենք, և այնտեղ էլ դրույթները ոչ այդքան զարգացած էին: Մենք ամբողջությամբ փոխել ենք օրենքը իր տրամաբանությամբ: Ներդրվելու է արդեն ապահովագրության ինստիտուտը, հաշվող համակարգ է ներդրվելու, որպեսզի գույքը գնահատելիս քաղաքացին վստահ լինի, որ իր գույքը գնահատվելու է հավուր պատշաճի»,- ասաց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան