Ներքին 4 տարի առաջ - 23:39 23-03-2022

Հայաստանը երբեք չի ունեցել պրոակտիվ քաղաքականություն, հատկապես վտանգի մեջ գտնվող հայրենակիցների նկատմամբ․ Վարդան Մարաշլյան

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն Վարդան Մարաշլյանը այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է, թե ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում որքան հայ է դիմել հայրենադարձման ծրագրին։

Մարաշլյանը նշեց, որ 2018 թ․ երկու տարի հիմնական դիմողները եղել են Ռուսաստանից, իսկ վերջին երկու տարվա ընթացքում առաջատարը դարձել է Լիբանանը։ Հիմնականում դիմողների զգալի մասը 25-40 տարեկան մարդիկ են՝ հետաքրքիր մասնագիրություններով։

«Այս տարի մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանից, Բելառուսից և ավելի քիչ Ուկրաինայից դիմողների թիվը կրկնակի կաճի»,- ասաց նա։

Մարաշլյանի խոսքով՝ մեր հայրենակիցները, որ գտնվում են ուկրաինական քաղաքներում, տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն․ վտանգավոր է տեղափոխվել քաղաքից դուրս, առավել ևս, վարել մի քանի հարյուր կիլոմետր մինչև սահման։ Այսինքն՝ քիչ են լքում երկիրը, ոչ միայն քիչ են գալիս Հայաստան։

«Մեզ հետ այս պահին շատ քիչ մարդ է կապվել։ Գիտեմ, որ ԱԳՆ-ը ունի իր ներկայացուցիչներին տարբեր քաղաքներում, որտեղ կան մեր հայրենկիցները։ Սակայն ցավով եմ նշում, բայց Հայաստանը երբեք չի ունեցել պրոակտիվ քաղաքականություն, հատկապես վտանգի մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ, և ժամանակն է փոխել այդ մոտեցումը»,- ասաց Մարաշլյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան