Ներքին 4 տարի առաջ - 19:56 23-03-2022

Դուք ցեխին եք հավասարեցնում զինվորի սխրանքը. Պապիկյանը՝ Գրիգորյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ուղղելով իր հարցը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հարցրեց, թե ինչու է ՀՀ քաղաքացին ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցիներ են Ներքին Հանդում տեղակայված։

Պապիկյանը պատասխանեց, որ ուրախ կլիներ, որ ընդդիմադիր պատգամավորի հայտարարություններում սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեին, և այն լինի կարծիք, ոչ թե կանխամտածված քայլ։

«Ո՞վ ասաց, որ ՊՆ-ն տեղյակ չէ՝ մինչև երբ պետք է դա դառնա հանրային քննարկման առարկա, որ ՊՆ-ն պատասխան տա։ Հրապարակային ասե՞նք՝ որտեղ են տեղակայված մեր դիրքերը։ Ես ամաչում եմ, որ ակնհայտ սուտն ուզում են դարձնել մատի փաթաթան։ Մենք օրեր շարունակ քննարկում ենք բաներ․ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք զինվորի սխրանքը, զինվորին հարգելու համար պետք է որոշակի զսպվածություն լինի»։

Գրիգորյանն ասաց, որ ՊՆ-ից նման մանիպուլյատիվ պատասխան չէր սպասում. «Ես ամաչելու խնդիր ունեմ այն ժամանակ, երբ ադրբեջանցին առաջ է գալիս։ Օրեր առաջ գնացել էիք Սյունիք՝ Ծավ, գնայիք Ներքին Հանդ, ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ձեզ նույն բանն էին ասելու»։

Պապիկյանը, անդրադառնալով նոր անցակետի կառուցմանը, ասաց, որ Ներքին Հանդում ճանապարհի վերահսկողության համար է իրականացվում այն։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան