Ներքին 4 տարի առաջ - 19:12 22-03-2022

Փրկարարները Ասկերանի շրջանի բնակչին հասցրել են հիվանդանոց

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սզնեք համայնքի բնակիչը (ծնված 1957թ.) վատառողջ է, և «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխելու համար շտապ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻ պետական ծառայությունից տեղեկացրին, որ չնայած եղանակային պայմաններին և ճանապարհների անանցանալիությանը` արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:

Սզնեքում ձյան շերտի բարձրությունը հասնում է մեկ մետրի: Փրկարարները, հաղթահարելով դժվարությունները, հիվանդին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան

Ձեզ գուցե հետաքրքրի