Ներքին 4 տարի առաջ - 18:05 22-03-2022

Սուտ է, որ Քոչարյանը ցանկացել է հանձնել Մեղրու շրջանը. Գեղամ Նազարյան


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, ասաց, որ հերթական սուտը հանրությանը մատուցվեց ԱԺ ամբիոնից։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկացել է Մեղրու շրջանը հանձնել Ադրբեջանին՝ փոխարենը պահելով Արցախը։

«Բազմիցս և՛ գրավոր, և՛ հրապարակային խոսքով բացատրվեց ու պարզաբանվեց, որ այդպիսի բան չի եղել, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ավանդույթի կողմնակիցները շարունակում են նույն գործելաոճը՝ հույս ունենալով, որ մեկ անգամ էլ սուտ, կեղծ հայտարարություն անելուց հետո գուցե ՀՀ մի քանի միամիտ քաղաքացիներ կհավատան և կասեն, թե ի՞նչ է եղել որ: Նույն սուտ ու իրականությանը չհամապատասխանող հայտարարություն անողը գնաց ավելի հեռու՝ մտածելով, որ իր վարկանիշը համաքաղաքացու մոտ բարձրացնելու համար պետք է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներին անվանի թուրքական Բայրաքթարների դեսպաններ։ Նա լավ գիտեր, թե ովքեր են նստած այստեղ, և նրանց կենսագրությունները և, չգիտես ինչու, որոշեց նայել «Հայաստան» խմբակցության կողմը։ Ո՞նց կարող է ասել, որ, օրինակ, Աբգարի հայրը Բայրաքթարի դեսպան է, ու այս արտահայտությունից հետո նա մտնելու է ԱԺ ու ժողովրդին ու ընդդիմությանը բարոյականության դասեր տա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կոչ եմ անում իրենց պատգամավորների շրջանում որոշակի դաստիարակչական աշխատանք տանել, նաև զգուշացնել՝ ինչը կարելի է ասել, ինչը՝ ոչ։ Կարող եք քննադատել, անցյալը փորփրել, բայց վիրավորել այդկերպ՝ ընդունելի չէ, քանի որ դրանով ուրախացնում եք թշնամուն»։


Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան

Ձեզ գուցե հետաքրքրի