Ներքին 4 տարի առաջ - 14:47 22-03-2022

Ինչ են ասել դատախազությունում Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքը՝ ապօրինի գույքի հետ կապված

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։ Նախկին մարզպետը, նրա կինը, երկու որդիներն ու փոխկապակցված երկու անձ հրավիրվել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն Oragir.news-ին փոխանցեց, որ ուսումնասիրություններն ավարտվել են, ներկայումս իրենց մասով գործընթացը գտնվում է ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու փուլում, դեռևս դրա ժամկետները չեն սպառվել: «Իրենց կողմից դեռևս վերջնական դիրքորոշումներ չեն հայտնվել: Ըստ դրա կորոշվի՝ ինչ հետագա ընթացակարգ է կիրառվելու՝ կներկայացվի՞ արդյոք ապօրինի գույքի բռնագանձման հայց դատարան, թե՞ համաձայնեցման ռեժիմ կկիրառվի: Այս պահին դեռ վաղաժամ է դրա մասին խոսել»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ վերջերս դատախազությունը հայտարարություն էր տարածել այս վարչության իրականացրած աշխատանքի վերաբերյալ. ըստ այդմ՝ 2020-2021թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն։ Արդեն իսկ ավարտված 14 ուսումնասիրություններով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերություններում մասնակցություններ։ 2021թ. հարուցվել է ապօրինի գույքի բռնագանձման 3 հայց, որոնցով նախատեսված բռնագանձման ենթակա է ընդհանուր 5.911.848.300 ՀՀ դրամ գումար, 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13.046.765.353 ՀՀ դրամ։ Ներկայացված հայցերն ընդունվել են վարույթ, դրանցից մեկով սկսվել է դատական քննություն։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան