Ներքին 4 տարի առաջ - 21:44 14-03-2022

Հայաստանում բազմաթիվ փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Գորիսի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ծիլքար տանող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Առատ ձյան տեղումների, ձնաբքի պատճառով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդների հորդորում է դեպի Դիլիջանի ոլորաններ, Սպիտակ և Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր հատված երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում