Ներքին 4 տարի առաջ - 19:36 14-03-2022

Հանրայնացրեք Ադրբեջանին տրված պատասխանը․ 5165

«5165 շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ․

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները գրված են վերջնագրային լեզվով։ Այս վերջնագրերին համաձայնելը կնշանակի հայաթափել հայկական Արցախը, կորցնել այն մեկընդմիշտ և դրանով իսկ սրել Ադրբեջանի ախորժակը։ Հայկական կողմի պատասխանը մշուշոտ է և շփոթահար։ Այն կրկին ի ցույց է դնում պատասխանատու անձանց ապիկարությունն ու անկարողությունը պետական հարցերում։

«5165 շարժումը» պահանջում է ՀՀ իշխանություններից հանրայնացնել Ադրբեջանին տրված պատասխանը և միաժամանակ հայտնում հետևյալը․
1. Անթույլատրելի ու անընդունելի է Արցախի հարցի լուծման ցանկացած տարբերակ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի իրացման։
2. Անընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Առաջարկում ենք սկսել ակտիվ միջազգային արշավ՝ դիվանագիտական դեմարշ Ադրբեջանի կողմից դրսևորվող ճնշման ու ահաբեկչության քաղաքականության դեմ։ Անհրաժեշտ է գործի դնել արտաքին քաղաքականության ամբողջ գործիքակազմը՝ ներառյալ Սփյուռքի ներուժը, որպեսզի հնարավոր լինի հասնել Ադրբեջանի կողմից գործադրվող բռնության դրսևորումների (գազատարի խափանում, բնակավայրերի ու դիրքերի գնդակոծում և հրետակոծում) դադարեցմանն ու պատժմանը» ։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում