Արտաքին 4 տարի առաջ - 17:27 14-03-2022

Bayer-ը դադարեցնում է ներդրումային նախագծերը Ռուսաստանում

Գերմանական Bayer դեղագործական ընկերությունը դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում։

«Ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման՝ Bayer ընկերությունը դադարեցրել է բոլոր ծախսերը Ռուսաստանում և Բելառուսում, որոնք կապված չեն առաջին անհրաժեշտության առողջապահական և գյուղատնտեսական ապրանքների մատակարարման հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Խոսքը գովազդային գործունեության և պրոմոուշենի, անորոշ ժամկետով ներդրումային նախագծերի կասեցման և նոր բիզնես հնարավորությունների մերժման մասին է: