Արտաքին 4 տարի առաջ - 16:32 06-03-2022

Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են գործունեությունը Ռուսաստանում

Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են Ռուսաստանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին։

Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերը չեն աշխատի արտասահմանում և Apple Pay և Google Pay դրամապանակներում, իսկ օտարերկրյա ֆինանսական հաստատությունների կողմից թողարկված քարտերը չեն աշխատի Ռուսաստանում:

«Մենք ստիպված ենք նման քայլի դիմում՝ ՌԴ-ի Ուկրաինա ներխուժման և անընդունելի իրադարձությունների պատճառով, որոնց ականատեսը դարձանք,- ասվում է Visa-ի հայտարարության մեջ:- Այս պատերազմը և խաղաղությանն ու կայունությանը սպառնացող մշտական ​​սպառնալիքը պահանջում են, որ մենք արձագանքենք մեր արժեքներին համապատասխան»։

«Կատարելով այս քայլը՝ մենք միանում ենք շատ ուրիշների՝ բոլորիս համար ավելի դրական, արդյունավետ և խաղաղ ապագայի հույսով»,- նշել է Mastercard-ը:

Ինչպես պարզաբանում է ՌԴ ԿԲ-ն, ռուսական բանկերի կողմից թողարկված բոլոր Visa և Mastercard քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանում սովորական ռեժիմով, քանի որ դրանցով կատարվող գործարքները մշակվում են Ազգային վճարային քարտերի համակարգում։

Այնուամենայնիվ, Visa-ի և Mastercard-ի միջոցով անդրսահմանային գործարքները հասանելի չեն լինի․ հնարավոր չի լինի այդ քարտերն օգտագործել արտերկրում, նաև վճարել արտասահմանյան առցանց խանութներից կատարվող գնումների համար:

«Արտասահման մեկնելու դեպքում խորհուրդ է տրվում վերցնել կանխիկ գումար և «Միր» քարտը այն երկրների համար, որտեղ այն ընդունվում է։ Այսօր դրանք են Թուրքիան, Վիետնամը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հարավային Օսիան և Աբխազիան»,- հայտնել են ՌԴ ԿԲ-ից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը

Ձեզ գուցե հետաքրքրի