Արտաքին 4 տարի առաջ - 09:55 07-03-2022

Netflix-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Ֆիլմեր և սերիալներ հեռարձակող ամերիկյան Netflix ծառայությունը լքում է ռուսական շուկան՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացվող հատուկ գործողության պատճառով։ Այս մասին հաղորդում է Variety պարբերականը՝ հղում անելով ընկերության անանուն ներկայացուցչին։

«Հաշվի առնելով տեղում ստեղծված հանգամանքները՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունը Ռուսաստանում»,- ասել է պարբերականի զրուցակիցը։