Ներքին 4 տարի առաջ - 19:18 12-03-2022

Սպասվում են նոր եռամսա հավաքներ․ ինչպես են անցել նախորդները

Կառավարությունը որոշում է ընդունել, որով ապրիլի 15-ից հունիսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ: Հավաքներին կմասնակցեն պահեստազորայինները: Օգոստոսի եռամսյա հավաքին ներառված է եղել 2169 մարդ, սեպտեմբերի հավաքին՝ 869:

Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, որը մասնակցել է օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կայացած հավաքին՝ հարցնելով կազմակերպված եղե՞լ են դրանք, թե՞՝ ոչ: Արմեն Վարդանյանին զորակոչի հրաման եկել էր հուլիսին, սակայն կոնկրետ օր չհիշեց: Օգոստոսի 25-ին մեկնել է: Այդ պահին չի աշխատել, ասաց՝ մեկ ամիս էր, ինչ գործից դուրս էր եկել: Ծառայության ընթացքում ստացել է ամսական 260-270 հազար դրամ վարձատրություն: Ծառայությունը անցել է Կապանում: Վարդանյանի խոսքով՝ իրենց ամեն անհրաժեշտ պարագաներով ապահովել են:

Ինչ վերաբերվում է կազմակերպվածությանը, ասաց. ‹‹Դե առաջին անգամն էր եռամսյա զորահավաք, այն էլ այդպիսի մեծ ընդգրկմամբ՝ 2 հազարից ավել, բնականաբար կային նաև թերություններ››: Թե կոնկրետ ինչ թերությունների մասին է խոսքը, Արման Վարդանյանը նշեց. ‹‹Դե օրինակ այն մարդիկ, ովքեր պետական ծառայության են եղել, պաշտպանված էին այդ տեսանկյունից: Բայց նրանք, որոնք պետական ծառայող չէին, մասնավոր սեկտորում էին աշխատում, գործատուների հետ խնդիրներ էին ունենում, որովհետև ոչ մի գործատու այդքան էլ ուրախ չի լինի երեք ամսով բաց թողնել իր աշխատողին: Մարդիկ կային՝ գյուղատնտեսական աշխատանքների էին մասնակցում, այդ թեժ պահին տարան, իրենց գործից կտրվեցին և՛ այլն: Նաև կազմակերպչական հարցերով ինչ-որ փոքր թերություններ կային, բայց միշտ են եղել, չեմ դրամատիկացնի››:

Այն հարցին, թե ճիշտ էր, որ զինվորները մնում էին վրանի մեջ, ասաց. ‹‹Դե պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, նոր սահման էր կառուցվել Ադրբեջանի հետ հազար կիլոմետրից ավել: Բնականաբար այդտեղ դիրքեր չեն եղել, չեն եղել համապատասխան ենթակառուցվածքներ և այլն: Ու պետք ա վրանում քնեինք, բա ո՞ւր քնեինք››:

Ըստ Արմեն Վարդանյանի՝ ուրիշ խնդիրներ չեն եղել կապված զենք-զինամթերքի հետ: Սննդի հետ կապված խնդիրներ ևս չեն ունեցել: Քաղաքացիներից Հայկազ Վարդանյանը, որը ևս օգոստոսի հավաքի մասնակիցներից է, ասաց , որ ոչ մի խնդրի չի բախվել: Այդ ընթացքում ինքը գրանցված աշխատող է եղել, ստացել է նույն իր աշխատավարձը, գործատուն էլ պահել է նույն իր աշխատանքը՝ ժամային գրաֆիկով: Վարդանյանը ծառայել է Նորավանում: ‹‹Գործատուի հետ խնդիրներ չեն եղել, նույն իմ աշխատավարձը ստացել եմ: Խնդիրներ չեմ ունեցել, ըստ իս՝ ամեն ինչ նորմալ էր, ոչ մի բանից չեմ դժգոհում: Ծառայության համար ամսական ստացել եմ 120 հազար դրամ»։

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում